Այս պահին նման բան չկա. Արթուր Գևորգյանը չի հաստատում Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին լուրերը

15:45, 22 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը չի հաստատում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին տեղեկատվությունը: Այս մասին նա ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում: «Այս պահին նման բան չկա»,- ասաց նա:

Որոշ լրատվամիջոցներ հունիսի 22-ին տեղեկություններ են տարածել այն մասին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատրաստվում է հրաժարական տալ:

 


© 2009 ARMENPRESS.am