Գեորգի Ավետիսյանը նշանակվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

15:30, 22 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում Գեորգի Ավետիսյանին սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար նշանակելու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին որոշումը տեղադրված է e-gov.am կայքում:

Վարչապետի այլ որոշումներով՝ Արա Գաբրիելյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի, իսկ Լիանա Ղալթաղչյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոններում:


© 2009 ARMENPRESS.am