Ռաֆայել Վահանյանը մասնակցում է Վիկտոր Կուպրեյչիկի հուշամրցաշարին  

13:03, 22 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը մեկնարկեց Վիկտոր Կուպրեյչիկի հուշամրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելառուսում մեկնարկած Կուպրեյչիկի հուշամրցաշարում կայացել են արագ շախմատի հուշամրցաշարի առաջին 5 տուրերը: Վահանյանն առաջին երեք պարտիաներում պարտվել է, իսկ վերջին երկուսն ավարտել ոչ-ոքի արդյունքով:

5 տուրից հետո Վահանյանն ունի 1 միավոր և նախավերջին տեղում է:

Արագ շախմատի մրցաշարին մասնակցում է 13 շախմատիստ:


© 2009 ARMENPRESS.am