Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցել են ԱլԳ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը

12:55, 22 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մասնակցել են Մինսկում Արևելյան գործընկերությանն երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել, ինչպես նաև լուսանկարներ է տեղադրել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Լուսանկարներից երևում է, որ երկու երկրների արտգործնախարարները զրուցում են:

Միևնույն ժամանակ, Մինսկում Հայաստանի արտգործնախարարին ողջունել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը:

Մինսկում Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը մեկնարկել է հունիսի 22-ին:


© 2009 ARMENPRESS.am