Լացող երեխան եւ անխիղճ Թրամփը հայտնվել են Time-ի շապիկին

11:38, 22 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Time հանդեսի խմբագրությունը շապիկին զետեղել Է կոլաժ, որը բաղկացած Է լացող երեխայի եւ նրան նայող ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատկերներից: Այն ուղեկցվում Է «Բարի գալուստ Ամերիկա» գրությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համարի թեման դարձել Է ԱՄՆ-ի ղեկավարության կոշտ քաղաքականությունը միգրանտների նկատմամբ: Կառլ Վիքի հոդվածը, որը վերնագրված Է «Հատուցում Թրամփի բաժանման քաղաքականության համար. ինպիսի՞ երկիր ենք մենք», հայտարարում Է, որ պետության ներկայիս ղեկավարը ոտնահարել Է մարդասիրակական արժեքները, որոնք երկրում արմատավորվել են մի քանի հարյուր տարվա ընթացքում:

Հոդվածը պատմում Է Մեքսիկայից անօրինականորեն ԱՄՆ ժամանողների նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականության կիրառման մասին. մի քանի շաբաթում ավելի քան երկու հազար փոքր երեխաների են բաժանել ծնողներից:


© 2009 ARMENPRESS.am