Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի 8 թիմ

18:50, 21 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի 8 թիմ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

2018-2019 մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել՝ «Փյունիկ», «Արարատ-Արմենիա», «Լոռի ՖԱ», «Արցախ», «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան», «Բանանց» և «Արարատ» թիմերը:

Այսպիսով Բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի ութ թիմով: Առաջնության խաղացակը և մեկնարկի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհայտնի լրացուցիչ:

 


© 2009 ARMENPRESS.am