XIX դարում խորտակված շոգենավում գտնված նկարները կարող են պատկանել Այվազովսկու վրձնին

16:05, 21 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 10 կտավ են հայտնաբերվել Ղրիմի արեւմտյան ափի մոտ Տարխանկուտ հրվանդանի շրջանում XIX դարում խորտաված «Գեներալ Կոցեբու» շոգենավում, որոնց թվում, հնարավոր Է, կան հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գործերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նկարները հայտնաբերվել են ստորին նավամբարներից մեկում: Այվազովսկին աշխատել Է այդ նավում: Երբ այն ուղարկել են Եգիպտոս, «Գեներալ Կոցեբուն» անցել Է Սուեզի ջրանցքով: Փորձագետներն ասում են, որ եթե Այվազովսկին աշխատել Է ինչ-որ նավում, ապա հաճախ գործերի մի մասը թողել Է այնտեղ: Ահա թե ինչու ենք մենք կարծում, թե որտեղից Է նկարների այդքան հարուստ հավաքածուն պատերին»,- «Ինտերֆաքս»-ին ասել Է ջրասուզորդ Ռոման Դունաեւը:

Կտավները գտնվել են հունիսին «Նեպտուն» գիտարշավի ընթացքում: Դրանք ծածկված են տիղմով: Դրանք բարձրանցնել, թե ոչ, կորոշի Ստորջրյա հետազոտությունների սեւծովյան կենտրոնը: «Դա թանկ արժեցող գործողություն Է»,- ճշտել Է ստորգետնյա գիտարշավի ղեկավարը:


© 2009 ARMENPRESS.am