ԱՄՆ-ում երկրի պատմության մեջ առաջին անգամ սպիտակամորթ բնակչության կրճատում Է գրանցվել. Hill

14:34, 21 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2015 թվականից մինչեւ 2016 թվականն ընկած ժամանակահատվածում Միացյալ Նահանգների սպիտակամորթ բնակչությունը երկրի պատմության մեջ առաջին անգամ կրճատվել Է, եւ այս միտումն ավելի ընդգրկուն Է դարձել անցյալ տարի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Hill թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոյի՝ հունիսի 21-ին հրապարակված տվյալները:

Ըստ Բյուրոյի տեղեկությունների՝ 2016-ից մինչեւ 2017 թվականը սպիտակամորթ ամերիկացիների թիվը կրճատվել Է 0,02 տոկոսով կամ 31 հազար 516-ով՝ մինչեւ 197,8 միլիոն, ինչը դարձել Է «պատմական փոփոխություն» երկրի ազգաբնակչության զարգացման հարցում: Անցյալ տարի, նշված Է Բյուրոյի զեկույցում, երկրում բնակվող՝ Լատինական Ամերիկայի պետություններից սերածների թիվը 2,1 տոկոսով աճել Է նախորդ տարվա համեմատությամբ եւ կազմել 58,9 միլիոն: Նույն ժամանակահատվածում աֆրոամերիկացիների թվաքանակն ավելացել Է 1,2 տոկոսով՝ մինչեւ 47,4 միլիոն, ասիական ծագումով բակիչներինը՝ 3,1 տոկոսով՝ մինչեւ 22,2 միլիոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am