ԵԱՏՄ երկրներն ու Վիետնամի մաքսային մարմինները կփոխանակվեն տեղեկատվությամբ

13:49, 21 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջև ազատ առևտրի մասին 2015 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան տեղեկատվության փոխանակման մասին արձանագրության ստորագրման առաջարկությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախագիծը ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Վերոնշյալ արձանագրությունը սահմանում է կողմերի միջև տեղեկությունների էլեկտրոնային փոխանակման կարգը՝ մաքսային գործառնությունների իրականացումը դյուրացնելու, ապրանքների բացթողումն արագացնելու և մաքսային օրենքների ու կարգավորումների խախտումները կանխելու նպատակով»,- ասաց Անանյանը։


© 2009 ARMENPRESS.am