Համայնքները սուբվենցիա ստանալու հայտեր կկարողանան ներկայացնել մինչև հունիսի 30-ը

11:47, 21 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարեց փոփոխություն, որի ընդունումը պայմանավորված է ՀՀ համայնքներից սուբվենցիայի տրամադրման նպատակով ներկայացվող ծրագրային հայտերի ծավալով  և գործընթացի արդյունավետ կազմակերպման պահանջով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ ստանալու նպատակով ՀՀ համայնքների կողմից ընթացիկ տարում մշակվում և ներկայացվում են  ծրագրային հայտեր, որոնք քննարկվում են սուբվենցիաների հայտերի գնահատման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովում:

«Այդ գործընթացի վեջնաժամկետ է սահմանված  ս. թ. մայիսի 30-ը:  Սակայն, հաշվի առնելով, որ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում համայնքներում նախատեսվող տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ծրագրային հայտերի մշակման գործընթացը, այդ թվում ծրագրերի նախագծանախահաշվային աշխատանքների ընթացքը դանդաղել է, և համայնքներում առկա են առաջնահերթ կարգով լուծման ենթակա տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրային փաթեթները, անհրաժեշտություն է առաջանում սուբվենցիայի ծրագրային հայտերի ընդունման ժամկետը երկարաձգել մինչ հունիսի 30-ը»,- ասաց նախարարը:  

 


© 2009 ARMENPRESS.am