ԱԺ արտահերթ նիստ. երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն մի շարք նախագծեր. ՈՒՂԻՂ

11:07, 21 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում շարունակվում է ՀՀ կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 76 պատգամավոր:

Հունիսի 21-ի նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն և կքվեարկեն այն նախագծերը, որոնք առաջին ընթերցմամբ արդեն ԱԺ-ն ընդունել է:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումները կատարելու մասին օրենքի նախագիծը, «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը, օրենսդրական մի շարք այլ նախաձեռնություններ:


© 2009 ARMENPRESS.am