Նաուերթը Սառա Սանդերսին կարող Է փոխարինել Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում

10:05, 21 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր մամուլի քարտուղարը կարող Է դառնալ Fox News հեռուստաալիքի նախկին լրագրողուհի Հեզեր Նաուերթը, որն այժմ զբաղեցնում Է Պեդեպարտամենտի ներկայացուցչի պաշտոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Vaity Fair-ը՝ վկայակոչելով վարչակազմի աղբյուրներ:

Ավելի վաղ ամերիկյան մի շարք ԶԼՄ-ներ հայտնել Էին, որ ԱՄՆ-ի վարչակազմի մամուլի հետ աշխատանքի երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ Սառա Սանդերսը եւ Ռաջ Շահը, պլանավորում են պաշտոնաթող լինել մինչեւ տարեվերջ: Սանդերսն ինքը հերքել Է այդ տեղեկատվությունը:

Ինչպես նշում Է հրատարակությունը, եթե ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղարն այնուամենայնիվ որոշի պաշտոնաթող լինել, նրա տեղը կզբաղեցնի Նաուերթը, որով այժմ «հրապուրված Է» պետության ղեկավարը: «Թրամփին նա դուր Է գալիս»,- հրատարակությանն ասել Է ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի նախկին պաշտոնյան: Սպիտակ տունը չի պատասխանել այդ տեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am