Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը վերջնականապես հաստատեց Brexit-ի մասին օրինագիծը

09:51, 21 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը հունիսի 20-ի երեկոյան վերջնականապես հաստատել Է Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու մասին օրինագծի կառավարական տարբերակը: Լորդերն օրինագծին հավանություն են տվել պարզ մեծամասնությամբ՝ առանց քվերակության ընթացակարգի անցկացման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս որոշումը վերջ Է դրել փաստաթղթում ուղղումներ մտցնելու փորձերին, որոնք խորհրդարանին կօժտեին Brexit-ի պայմանների փոփոխման կամ Եվրամիությունից դուրս գալու չեղարկման լիազորություններով Բրյուսելի հետ համաձայնություն կնքելու անհնարինության դեպքում: Այժմ օրինագիծը ներկայացվում Է թագուհու հաստատմանը, ինչից հետո այն ձեռք կբերի օրենքի կարգավիճակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am