Volkswagen-ը եւ Ford-ը համատեղ մոդելներ են մշակում

16:00, 20 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Volkswagen եւ Ford ընկերությունները հայտարարել են ռազմավարական դաշինքի ստեղծման մասին, որի շրջանակներում նրանք համատեղ կմշակեն եւ կթողարկեն ավտոմոբիլներ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Reuters-ը:

Արտադրողները ճշտել են, որ այս պահին իրենք «քննարկում են մի քանի համատեղ նախագծեր», ներառյալ համաշխարհային շուկաների համար առեւտրային ավտոմոբիլների շարքի մշակումը: Ըստ որում արտադրողները մտադիր չեն սեփականություն փոխանակել կամ Էլ միմյանց բաժնետոմսեր գնել:

Ավելի մանրամասն տեղեկատվություն այն մասին, թե իրենից ինչ կներկայացնի ապագա դաշինքը, առայժմ չկա:


© 2009 ARMENPRESS.am