Հնդկաստանում մկները կրծոտել են բանկոմատի թղթադրամները

13:52, 20 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում մկները բանկոմատներից մեկում մասնակիորեն ոչնչացրել են 1,23 միլիոն ռուփի ընդհանուր գումարի թղթադրամներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել India Today-ը:

Նշվում Է, որ բանկոմատը դադարել Է աշխատել մայիսի 20-ին: Մի քանի շաբաթ անց՝ հունիսի 11-ին, աշխատակիցները որոշել են բացել եւ ապարատը ներսից ստուգել: Պարզվել Է, որ մկները մեծ քանակությամբ փող են ոչնչացրել, որոնք կրծոտել են թղթադրամները՝ դրանք վերածելով մանր կտորների:

Ընդամենը բանկոմատը պարունակել Է 2 միլիոն 948 հազար ռուփի: Ապարատը հիմնականում լցված Էր 500 եւ 200 ռուփի անվանական արժեքով թղթադրամներով: Այս պահին գործի հանգամանքները հանձնվել են ոստիկանություն, կատարվում Է հետաքննություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am