«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է  

13:36, 20 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՈՒԵՖԱ-ի որոշմամբ, Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» - «Սելթիկ» առաջին հանդիպումը հուլիսի 11-ի փոխարեն կկայանա հուլիսի 10-ին:

Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք խաղը կմեկնարկի 20:00-ին:

«Սելթիկ» - «Ալաշկերտ» պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին Գլազգոյի «Սելթիկ Պարկ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին (տեղի ժամանակով` 19:45-ին):


© 2009 ARMENPRESS.am