Լոնդոնի «Արսենալ»-ը նոր դարպասապահ ունի  

10:55, 20 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ը նոր դարպասապահ ունի, և թիմից հեռացել է Ջեկ Ուիլշերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «զինագործները» պայմանագիր են ստորագրել գերմանական «Բայեր»-ի դարպասապահ Բերնդ Լենոնի հետ: Գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերի պաշտոնական արժեքի վերաբերյալ ոչ մի հստակություն չկա:

Լոնդոնի «Արսենալ»-ից հեռացել է կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը: Լոնդոնյան թիմի հետ այս ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվել է:


© 2009 ARMENPRESS.am