ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել Է Մոսկվա

10:15, 20 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ժամանել Է Մոսկվա, որտեղ պլանավորում Է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ եւ ներկա լինել ֆուտբոլի աշխարհի առաջնության Պորտուգալիա-Մարոկո մրցաղախին: Ըստ ՏԱՍՍ-ի հաղորդման՝ Ռուսաստան Գուտերիշի այցը կտեւի երկու օր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լավրովի հետ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բանակցությունները տեղի կունենան հունիսի 21-ին, իսկ այսօր Գուտերիշը ֆուտբոլի կգնա «Լուժնիկի»: Պուտինի հետ հանդիպման ամսաթիվն առայժմ չեն հայտնել ոչ Կրեմլը, ոչ Էլ Գուտերիշի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել Է, որ մտադիր Է Մոսկվա այցն օգտագործել երկրի ղեկավարության հետ ՄԱԿ-ին առնչվող խնդիրները քննարկելու համար: Գուտերիշի այցի ծրագրով նաեւ մասնակցություն Է նախատեսված «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի հանդիպմանը:


© 2009 ARMENPRESS.am