Դավիթ Տոնոյանը և Արմեն Գրիգորյանը կարևորել են զինված ուժերի ավիացիայի զարգացմանը միտված ծրագրերը

17:10, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունիսի 19-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակին վերաբերող  հարցեր, ինչպես նաև ՀՀ անվտանգության խորհրդի առաջիկա հերթական նիստի օրակարգին առնչվող թեմաներ:

Դավիթ Տոնոյանը և Արմեն Գրիգորյանը կարևորել են նաև զինված ուժերի ավիացիայի զարգացմանը միտված ծրագրերը:


© 2009 ARMENPRESS.am