Իրանը չի պլանավորում ավելացնել իր հրթիռների հեռահարությունը

14:54, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը չի պլանավորում ավելացնել իր հրթիռների հեռահարությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամադ Ալի Ջաֆարին:

«Գիտական առումով մենք հնարավորություն ունենք ավելացնել հրթիռների հեռահարությունը, սակայն ներկա դրությամբ մեր քաղաքականությունը միտված չԷ հրթիռների հեռահարության ավելացմանը, քանի որ առանց այդ Էլ 2000 կիլոմետր հեռավորության վրա գտնվում են հակառակորդների բազմաթիվ ռազմավարական թիրախներ»,-Ջաֆարիի խոսքը մեջբերում Է Tasnim գործակալությունը:

Թեհրանը 2015 թվականին միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության ձեռքբերումից հետո մի քանի անգամ բալիստիկ հրթիռների փորձարկում Է իրականացրել ինչպես 2016 թվականին, այնպես Էլ 2017-ին, իսկ 2017 թվականի սեպտեմբերին վերջին զորահանդեսի ժամանակ ներկայացրել Է «Խորեմշահր» անվանումը կրող նոր բալիստիկ հրթիռը՝ 2 հազար կիլոմետր հեռահարությամբ:

Իրանի հրթիռային ծրագիրը, որը ներառում Է բալիստիկ հրթիռների մշակումը, քանիցս քննադատության Է ենթարկվել Արեւմուտքի երկրների կողմից: Սակայն Թեհրանում ընդգծում Էին, որ Իսլամական Հանրապետության հրթիռային ծրագրի զարգացումն իրականացվում Է ինքնապաշտպանության նպատակով եւ ուղղված չԷ այլ պետությունների դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am