Ճապոնիայի արքայադուստրը ժամանել Է Սարանսկ՝ ֆուտբոլի մրցախաղի

14:41, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի արքայադուստր Հիսակո Տակամադոն հունիսի 19-ին ժամանել Է Սարանսկ, որտեղ կայցելի Ճապոնիայի եւ Կոլումբիայի ֆուտբոլի հավաքականների մրցախաղին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:

Հեռուստաալիքն ընդգծում Է, որ դա 102 տարվա ընթացքում Ճապոնիայի կայսերական ընտանիքի անդամի առաջին այցն Է Ռուսաստան: Հեռուստաալիքը ցուցադրել Է Սարանսկում ցուցահանդես արքայադստեր այցելության կադրերը: Արքայադուստր Տակամադոն Ճապոնիայի ֆուտբոլի ազգային ասոցիացիայի նախագահն Է: 1998 թվկանից նա եղել Է յուրաքանչյուր՝ աշխարհի առաջնությունում եւ զոարկցել իր հավաքականին: Հունիսի 21-ին Տակամադոն կմեկնի Կազան՝ Ճապոնիայի հավաքականի մարզաբազա, այնուհետեւ՝ կուղեւորվի Եկատերինբուրգ, որպեսզի անձամբ դիտի Ճապոնիայի եւ Սենեգալի հավաքականների մրցախաղը:


© 2009 ARMENPRESS.am