Չինաստանը պատասխան խիստ միջոցներ կձեռնարկի նոր ամերիկյան մաքսերի սահմանման դեպքում

11:49, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը պատասխան խիստ միջոցներ կձեռնարկի, եթե ԱՄՆ-ը չինական ապրանքների համար նոր մաքսեր սահմանի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՉԺՀ-ի առեւտրի նախարարության հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակված հայտարարության մեջ հայտնել Է, որ հանձնարարել Է պատրաստել 200 միլիարդ դոլար գումարի չինական ապրանքների ցուցակ՝ դրանց նկատմամբ 10 տոկոս լրացուցիչ մաքսերի հնարավոր սահմանման համար, եթե Չինաստանն այսուհետեւ Էլ բարձացնի ներմուծվող ամերիկյան արտադրանքի մաքսերը:

«Եթե ամերիկյան կողմը վերջնականապես թռցնի խելքը եւ նոր ցանկ հրապարակի, ապա չինական կողմն ստիպված կլինի ձեռնարկել քանակական ու որակական համալիր միջոցներ եւ վճռական պատախան տալ»,- ասված Է Չինաստանի առեւտրական գերատեսչության՝ հրապարակված հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am