Թուրքիան մտադիր Է երրորդ ատոմակայանը կառուցել երկրում. Էրդողան

11:25, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ Անկարան մտադիր Է երրորդ ատոմային Էլեկտրակայանը կառուցել երկրում: Այդ մասին, ինչպես հայտնել Է Anadolu-ն, երկրի ղեկավարը հայտարարել Է երիտասարդների հետ շփվելիս:

«Մենք չենք սահմանափակվի մեն միայն «Աքքույու» նախագծով: Մենք նաեւ կկառուցենք երրորդ ատոմային Էլեկտրակայանը: «Աքքույու»-ն կկարողանա բավարարել Էներգիայի մեր պահանջմունքների 10 տոկոսը: «Սինոպի» (Թուրքիայում երկրորդ ԱԷԿ-ի նախագիծը) գործարկումից հետո մենք կկարողանանք բավարարել մեր Էներգետիկական պահանջմունքների Էլ ավելի մեծ մասը»,-ասել Է Էրդողանը եւ հավելել, որ Թուրքիան նաեւ «կառուցելու Է սեփական ատոմակայաններ»:

Ներկայում Մերսինում՝ Միջերկրական ծովի ափին, ընթանում Է հանրապետության առաջին ատոմային Էլեկտրակայանի՝ «Աքքույու»-ի շինարարությունը, որը կառուցում Է «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիան: Սպասվում Է, որ առաջին բլոկը շահագործման կհանձնվի 2023 թվականին: Երկրորդ ատոմային Էլեկտրակայանը ԱՆկարան պատրաստվում Է կառուցել երկրի հյուսիսի Սինոպ քաղաքում՝ Սեւ ծովի ափին: Sabah թերթի տվյալներով՝ օբյեկտի շինարարությամբ զբաղվելու Է ճապոնա-ֆրանսիական կոնսորցիումը: Նախագծի արժեքը գնահատվում Է 22-25 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am