Կիմ Չեն Ունը ժամանել Է Պեկին

09:54, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը ժամանել Է Պեկին, ՉԺՀ-ի մայրաքաղաքի օդանավակայանում նրա ժամանման փաստն արձանագրել են արտասահմանյան ԶԼՄ-ները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ այն մասին, որ Կիմ Չեն Ունը հունիսի 19-20-ին այց կկատարի Չինաստան, հայտնել Էր «Սինհուա» գործակալությունը:

Ինչպես գրել Է Nikkei ճապոնական թերթը, Հյուսիսային Կորեայի ղեկավարը մտադիր Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին ծանոթացնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ սինգապուրյան հանդիպման արդյունքներին եւ այդ կապակցությամբ քննարկել համագործակցության հետագա ուղղությունները: Կիմ Չեն Ունն արդեն երկու անգամ այցելել Է Չինաստան եւ հանդիպում ունեցել Սի Ցզինպինի հետ՝ ընթացիկ տարվա մարտին եւ մայիսին՝ Թրամփի հետ հանդիպումից առաջ: ԿԺԴՀ-ԱՄՆ գագաթնաժողովը կայացել Է Սինգապուրում հունիսի 12-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am