Քեյնի դուբլը հաղթանակ բերեց Անգլիային Թունիսի դեմ խաղում. G խումբ

23:52, 18 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության G խմբի առաջին խաղում Անգլիան մրցեց Թունիսի ընտրանու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խաղի մեկնարկից ընդամենը 10 րոպե անց Անգլիան արդեն առաջ էր անցել հաշվի մեջ: Թունիսի հավաքականի դարպասը գրավեց և «երեք առյուծներին» առաջ մղեց Հարի Քեյնը: Թունիսի հավաքականի պաշտպանները շատ էին ազատ տարածությունների տալիս անգլիացիներին:

 

Սակայն հակագրոհներից մեկի ժամանակ Անգլիայի հավաքականի պաշտպաններից Ուոքերը խախատեց խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և հանդիպման մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Սասին:

 

Երկրորդ կեսի մեկնարկում խաղի թեմպը դանդաղ էր և գրոհներն էլ ոչ այդքան դիտարժան: Հետագայում էլ Անգլիան վիճակագրությամբ գերազանցում էր ամեն հարցում Թունիսին, սակայն մրցակցի դարպասը գրավել չէր ստացվում: Անգլիան շարունակ տիրում էր խաղային իրավիճակին և հանդիման ավելացված րոպեին կարողացան հաղթական գոլ խփել: Հարի Քեյնը դարձավ դուբլի հեղինակ:

 

 

Անգլիայի թիմը հաջորդ խաղում կմրցի Պանամայի հետ հունիսի 24-ին, իսկ Թունիսը կխաղա Բելգիայի հետ հունիսի 23-ին:

Առաջին տուրից հետո G խմբի առաջատարները Բելգիաn և Անգլիան են: Նրանք ունեն 3-ական միավոր: Թունիսը և Պանաման միավոր չունեն:  

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:

Լուսանկարները՝ FIFA

 


© 2009 ARMENPRESS.am