Արթուր Գալստյանը մասնակցում է ԱՊՀ անդամ երկրների ԶՈՒ տեղագրական ծառայությունների համակարգող կոմիտեի նիստին

19:14, 18 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Գալստյանի գլխավորած աշխատանքային խումբը Աստանայում մասնակցում է հունիսի 18-20-ը անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի տեղագրական ծառայությունների համակարգող կոմիտեի հերթական նիստին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

 


© 2009 ARMENPRESS.am