Արթուր Վանեցյանը հորդորում է Արզուման Հարությունյանի ազնվությանը չկասկածել

16:44, 18 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն իր նորանշանակ տեղակալ Արզուման Հարությունյանին համարում է բարձր պրոֆեսիոնալ  և հորդորում նրա ազնվությանը չկասկածել։ Այդ մասին Վանեցյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Արզուման Հարությունյանի նշանակումը միանշանակ չի ընկալվում։

«Եվս մեկ անգամ նշենք, որ առաջնորդվում ենք փաստերով, այլ ոչ թե ենթադրություններով։ Եթե մեկդ կներկայացնի որևէ փաստ, որ Արզուման Հարությունյանը չի կատարել իր պարտականությունները, կամ խառնված է որևէ կոռուպցիոն սխեմաների մեջ, հավաստիացնում ենք, որ դրան ընթացք կտրվի։ Բայց հավաստիացնում եմ ձեզ, որ Արզուման Հարությունյանն ազնիվ, հայրենասեր գեներալ է, որն աշխատում է ի փառս Հայաստանի Հանրապետության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Վանեցյանը։


© 2009 ARMENPRESS.am