Հավայիում հրաբխի ժայթքման պատճառով վտանգավոր «Պելեի մազեր» են հայտնվել

11:36, 18 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոսկեգույն ոլորաթելերը, որոնք տեղացի բնակիչները գտնում են Մեծ կղզում, ոչ այլ ինչ են, քան թելաձեւ լավա, որը հատկություններով նման Է ապակեթելքի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Live Science-ին:

Գոյացությունները, որոնք անվանվել են հրաբուխների պոլինեզիական աստվածուհի Պելեի պատվին, կարող են վտանգավոր լինել Հավայիի բնակիչների համար, որոնք խմելու համար օգտագործում են անձրեւաջուրը, որի մեջ Էլ կարող են ընկնել քամու քշած «մազերը»: Կերակրափողում կամ ստամոքսում լավան կարող Է կատարել նույն ներգործությունն, ինչ ապակու կտորտանքը:

Այնուամենայնիվ, հրաբխի այժմյան ժայքման ժամանակ առայժմ հայտնի չԷ «Պելեի մազերից» տուժած մարդկանց կամ կենդանիների մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am