Ակունք գյուղի տներից մեկի բակում փրկարարները հայտնաբերել են 80 սմ երկարությամբ գյուրզա
17:13, 16 Հունիս, 2018ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանը հունիսի 16-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել: «Արմենպրես»-ին արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ (մոտ 80 սմ) և տեղափոխել անվտանգ տարածք:
© 2009 ARMENPRESS.am