ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Էջմիածնում, այդ թվում՝ Մանվել Գրիգորյանի առանձնատանը

12:17, 16 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում Էջմիածին քաղաքում:  «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակը Սամսոն Գալստյանը: «Ես հիմա կարող եմ հաստատել, որ Էջմիածնում գործողություններ են իրականացվում: Դրանք ոչ միայն Մանվել Գրիգորյանի առանձատանն են: Լրացուցիչ տեղեկություններ կտրվեն ավելի ուշ»,-ասաց ԱԱԾ մամուլի խոսնակը:

«Արմենպրես»-ի թղթակիցը Էջմիածնում առավոտյան տեսել է իրավապահ մարմինների աշխատակիցների Արթուր Ասատրյանի առանձնատան դիմաց:


© 2009 ARMENPRESS.am