Փաշինյանը մեկնել է Արցախ

12:12, 16 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ին մեկնել է Արցախի Հանրապետություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այցը մեկօրյա է:

Այցի օրակարգի մասին տեղեկություններ կտրվեն ավելի ուշ:

Սա ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանի արդեն երկրորդ այցն է Արցախի Հանրապետություն: Առաջին անգամ նա մեկնել էր մայիսի 9-ին, հանդիպել էր նախագահ Բակո Սահակյանի հետ:


© 2009 ARMENPRESS.am