Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը
19:08, 15 Հունիս, 2018Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ ուրախ է նրանց հյուրընկալել Հայաստանում, որտեղ սիրում և բարձր են գնահատում Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա արվեստը: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ մաեստրո Պենդերեցկին այսուհետ ևս նույն եռանդով ու նվիրումով կշարունակի ամրապնդել հայ-լեհական բարեկամությունն ու մշակութային կապերը:
Քշիշտոֆ Պենդերեցկին նշել է, որ Հայաստանում շատ բարձր է երաժշտական կատարողական մակարդակը՝ ինչպես նվագախմբի, այնպես էլ անհատ երաժիշտների: «Ինձ ու տիկնոջս համար մեծ հաճույք և երջանկություն է Հայաստանում գտնվելը»,- ասել է Քշիշտոֆ Պենդերեցկին և կարևորել Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը: Նրա խոսքով՝ դա վկայությունն է այն բանի, որ Հայաստանում պետական մակարդակով մեծ ուշադրություն է ցուցաբերվում մշակույթին:
© 2009 ARMENPRESS.am