Աստղագետներն առաջին անգամ տեսել են, թե ինչպես Է սեւ անցքն սկսել պայթեցնել աստղը

13:52, 15 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստղաֆիզիկոսներն առաջին անգամ լիովին հետեւել են, թե ինչպես Է սեւ անցքը մասերի պայթեցնում աստղը, «ծամում» դրա մնացորդները եւ դրանք «դուրս թքում» տիեզերք: Լուսանկարները եւ գիտնականների եզրակացությունները հրապարակված են Science հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ավելի վաղ մեզ երբեք չի հաջողվել տեսնել, թե ինչպես Է կազմավորվում այդ արտանետումը:

Ժամանակի մեծ մասը գերզանգվածեղ սեւ անցքերը ոչ մի բան չեն պայթեցնում եւ գործնականում անտեսանելի են մնում մեզ համար: Փաստորեն մենք բացառիկ շանս ունեցանք հասկանալու, թե ինչ Է տեղի ունենում սեւ անցքի շրջակայքում նման «պայթյունների» ժամանակ»,- հայտարարել Է Գրանադայում (Իսպանիա) Անդալուսիայի աստղաֆիզիկական ինստիտուտի աստղաֆիզիկոս Միգել Պերես Տոռեսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am