ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները իրականացրել են չհայտարարված այցեր «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ

19:46, 14 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 14-ին չհայտարարված այցեր են կատարել «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Ստուգվել են նշված վայրերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին: Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ հացադուլ հայտարարած մի քանի ազատազրկվածների հետ, ուսումնասիրվել են նրանց մատուցվող բուժօգնությանն առնչվող հարցերը:

Այցի արդյունքների հիման վրա կձեռնարկվեն համապատասխան միջոցներ՝ արձանագրված խնդիրների լուծման նպատակով:

 

 


© 2009 ARMENPRESS.am