Եղիսաբեթ Երկրորդ թագուհին եւ Մեգան Մարքլն առաջին անգամ միասին դուրս են եկել հանրության առջեւ

17:50, 14 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղիսաբեթ Երկրորդ թագուհին եւ Սասեքսի դքսուհին հունիսի 14-ին այցելել են Չեշիրի կոմսություն. սա առաջին թագավորական միջոցառումն Է, որին նրանք մասնակցում են միասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նորին Գերազանցությունը եւ նորաթուխ դքսուհի Մեգանը պաշտոնապես բացել են Mersey Gateway կամուրջը եւ Չեսթերի Storyhouse թատրոնը:
Դքսուհին առաջին անգամ Է միջոցառման այցելում թագուհու հետ, բայց առանց իր ամուսնու՝ այքայազան Հարրիի:
Հազարավոր մարդիկ Չեսթերի փողոցներում հավաքվել Էին Եղիսաբեթ Երկրորդի եւ Սասեքսի դքսուհու ժամանելուց մի քանի ժամ առաջ:
Եղիսաբեթ Երկրորդին եւ դքսուհուն, որոնք թագավորական գնացքից իջել են «Ռանքոռն» կայարանում, ողջունել են հարյուրավոր դպրոցականներ:
Չեսթեր այցի համար դքսուհին ընտրել Էր Givenchy ֆիրմայի նուրբ կրեմագույն զգեստ: Թագուհին հագել Էր Սթյուարթ Փարվինի բաց-կանաչ կոստյում եւ դրել Ռեյչել Թրեւոր Մորգանի գլխարկ:

© 2009 ARMENPRESS.am