NASA-ի աստղագետներն օրգանական միացությունների վիթխարի պաշարներ են հայտնաբերել Ցերերայի վրա

16:35, 14 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Dawn զոնդը Ցերերայի մակերեւույթին հայտնաբերել Է օրգանական միացությունների վիթխարի պաշարներ, որոնց գոյության մասին նախկինում չԷին կասկածում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այն հոդվածում, որը հրապարակվել Է Geophysical Research Letters հանդեսում:
«Եթե տարրալուծենք Ցերերայի սպեկտրը՝ կողմնորոշվելով դեպի «տիեզերական», այլ ոչ թե երկրային օրգանական միացությունները, ապա կստացվի, որ դրա մակերեւույթի մոտավորապես կեսը ծածկված Է նման միացությունների զգալի հանքակուտակներով: Դա շատ ավելի Է, քան 6 – 10 տոկոսը, որի մասին մենք ասում Էինք ոչ վաղ անցյալում»,- հայտարարել Է Հաննա Քապլանը Բոուլդերի (ԱՄՆ) Հարավարեւմտյան հետազոտական ինստիտուտից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am