Ճապոնական մամուլը հայտնել Է Կիմ Չեն Ունի եւ Սինձո Աբեի հանդիպման նախապատրաստման մասին

11:58, 14 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը հայտարարել Է, որ համաձայն Է հանդիպել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sankei Shimbun ճապոնական թերթը: Նշվում Է, որ իր համաձայնության մասին Հյուսիսային Կորեայի ղեկավարը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել Է հունիսի 12-ին Սինգապուրում կայացած հանդիպմանը, ինչի մասին «բազմաթիվ կապուղիներով» Ճապոնիայի կառավարությանն իրազեկել Է Վաշինգտոնը:

Ինչպես նշում Է հրատարակությունը, Թրամփը Կիմ Չեն Ունին ասել Է, որ Փհենյանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները կարող են չեղարկվել, եթե գործնականում իրականացվի ԿԺԴՀ-ի միջուկազերծումը: Իսկ եթե Հյուսիսային Կորեան ցանկանում Է ստանալ Ճապոնիայի տնտեսական օգնությունը, ապա անհրաժեշտ Է բանակցություններ վարել ճապոնական կողմի հետ:

Yomiuri Shimbun թերթը հայտնել Է, որ Ճապոնիան եւ Հյուսիսային Կորեան արդեն գաղտնի բանակցություններ են վարում անցյալ հարյուրամյակի 70-ական եւ 80-ական թվականներին ԿԺԴՀ-ի գործակալների կողմից առեւանգված ճապոնացի հպատակների հարցի, ինչպես նաեւ երկու երկրների գագաթնաժողովի կազմակերպման շուրջ:

Հրատարակությունը նշում Է, որ Աբեն կարող Է Փհենյան այցելել ամռանը, կամ ԿԺԴՀ-ի եւ Ճապոնիայի ղեկավարների հանդիպումը կկայանա սեպտեմբերին Վլադիվոստոկում՝ ամենամյա Արեւելյան տնտեսական համաժողովում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am