Սպիտակ տան մամուլի քարտուղարը հերքեց իր պաշտոնաթողության մասին լուրերը

10:24, 14 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության ղեկավար Սառա Սանդերսը հերքել Է պաշտոնաթող լինելու իր մտադրության մասին CBS հեռուստաալիքի հաղորդումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ի՞նչ, CBS-ն իմ ապագայի վերաբերյալ գիտի այն, ինչ ես ինքս չգիտե՞մ… Նրանք հաղորդագրությում են հրապարակել «Սպիտակ տնից հեռանալու»՝ իմ պլանների մասին՝ նույնիսկ չհարցնելով ինձ: Ինձ դուր Է գալիս իմ աշխատանքը, եւ ինձ համար պատիվ եմ համարում աշխատել նախագահի հետ»,- գրել Է Սանդերսն իր Twitter-ում:

CBS հեռուստաալիքը, վկայակոչելով վարչակազմին մոտ իրազեկ աղբյուրներ, ինչպես նաեւ Սանդերսի ընկերների արած հայտարարությունները, որոնց նա հաղորդակից Է դարձրել իր պլաններին, հայտնել Է, որ նա պլանավորում Է ընթացիկ տարվա վերջին հեռանալ իր պաշտոնից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am