Ադրբեջանը պատրաստվում է մեծացնել պաշտպանական ծախսերը

17:10, 13 Հունիս, 2018

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանությունները որոշել են պաշտպանական և անվտանգության ծախսերը 2 մլրդ 739 մլն մանաթից հասցնել 2 մլրդ 905 մլն մանաթի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az-ը:

Ադրբեջանի իշխանությունները նախատեսում են պաշտպանական ուժերի համար առանձնացված միջոցները 1 մլրդ 366 մլն մանաթից հասցնել 1 մլրդ 384 մլն մանաթի, ազգային անվտանգության ծախսերը՝ 111, 65 մլն մանաթից 130,38 մլն մանաթի: 

Ադրբեջանի պետական բյուջեի 2018թ. պետական բյուջեի մասին օրենքի վերաբերյալ քննարկումները տեղի են ունենալու հունիսի 28-ին և 29-ին Ադրբեջանի մեջլիսի արտահերթ նիստերի ընթացքում:

 

 


© 2009 ARMENPRESS.am