Զարմինե Զեյթունցյանի լիազորությունները Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում դադարեցվել են

16:50, 13 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զարմինե Զեյթունցյանի լիազորությունները՝ որպես ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ, դադարեցվել են՝ պայմանավորված այդ պաշտոնում նոր նշանակումով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից:

Կոմիտեի նոր նախագահ է նշանակվել Հռիփսիմե Գրիգորյանը:

Զեյթունցյանը կոմիտեի նախագահ էր նշանակվել 2016-ի հոկտեմբերին:


© 2009 ARMENPRESS.am