Պուտինն Ալիեւի հետ «հիմնավոր» քննարկումներ կանցկացնի օգոստոսի 30-ին

15:20, 13 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել Է, որ Մոսկվան նախապատրաստվում Է օգոստոսի 30-ին ՌԴ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հաջորդ այցին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ինչ վերաբերում Է մեր երկկողմ հարաբերություններին, ապա մենք դրանք հիմնավոր կեպով ու խորապես կքննարկենք, դրանով կզբաղվենք օգոստոսի 30-ին Ռուսաստան ձեր այցի ընթացքում»,- ասել Է Ռուսաստանի ղեկավարը Կրեմլում Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ կայացած հանդիպմանը:


© 2009 ARMENPRESS.am