Արմեն Սարգսյանն այցելել է Դադիվանք և շփվել այնտեղ գտնվող զբոսաշրջիկների հետ

15:06, 13 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է Դադիվանք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել հնագույն վանական համալիրում, այնուհետեւ շփվել այնտեղ գտնվող զբոսաշրջիկների ու այցելուների հետ: 


© 2009 ARMENPRESS.am