Հսկայական անելիքներ կան. Արծվիկ Մինասյանը չի պատրաստվում հրաժարական տալ

13:20, 13 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հերքում է իր հրաժարականի մասին տեղեկությունները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արծվիկ Մինասյանը պնդեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ:  «Ոչ, չեմ պատրաստվում հրաժարական տալ, ի՞նչ եք ուզում։ Երեկ մամուլի խոսնակը հերքել է այդ տեղեկությունը։ Ի՞նչ է նշանակում հրաժարական եք տալու», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:

Նախարարն ասաց, որ ինքը վճռական է տրամադրված, քանի որ տնտեսության զարգացման, հակամենաշնորհային քաղաքականության ոլորտներում հսկայական անելիքներ կան։

Հունիսի 13-ին հրաժարական ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ինչից հետո մամուլում լուրեր տարածվեցին, որ պատրաստվում են հրաժարական տալ նաև արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:


© 2009 ARMENPRESS.am