Բրյուսելի օդանավակայանում մաքսավորները գործադուլ են անում՝ դանդաղ աշխատելով

12:53, 13 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելի միջազգային օդանավակայանում մաքսավորները հունիսի 13-ին անցկացնում են այսպես կոչված «կողմնապահության գործադուլ», երբ նրանք դիտավորյալ ավելի դանդաղ են կատարում ուղեւորների ուղեբեռի զննումը, քան սովորաբար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է արհմիության ներկայացուցիչը:

Իրենց բողոքի ակցիայով մաքսատան աշախտողները ցանկանում են իշխանությունների ուշադրությունը հրավիրել կադրերի պակասի խնդրին, որը հանգեցնում Է այն բանին, որ անձնակազմը հաճախ ստիպված Է լինում դուրս գալու լրացուցիչ հերթապահությունների: Մաքսավորները պահանջում են նաեւ իրենց հանդերձել ավելի արդիական սարքավորանքով եւ բարձրացնել անվտանգությունը:

Գործադուլի պատճառով ավիաուղեւորներին խուրհուրդ Է տրվել օդանավակայան ժամանել մեկնաթռիչքից առնվազն երկու - երեք ժամ առաջ:


© 2009 ARMENPRESS.am