Բակո Սահակյանն իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

17:19, 12 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են իրավապահ մարմինների գործունեությանը վերաբերող հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել հասարակության կողմից բարձրաձայնված բացասական երեւույթներին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ամենայն լրջությամբ եւ պատասխանատվությամբ աշխատել վերհանված թերությունների վերացման ուղղությամբ՝ խստիվ հետեւելով օրենքի տառին եւ ոգուն:

Նախագահը նշել է, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի հանրապետությունում պահպանվի հասարակական անվտանգության բարձր աստիճանը՝ այն համարելով մեր երկրի կարեւոր ձեռքբերումներից մեկը:


© 2009 ARMENPRESS.am