Իլհամ Ալիևը ստորագրել է Ադրբեջանի 2017-ի բյուջեի կատարման մասին օրենքը

15:56, 12 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է Ադրբեջանի 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին օրենքը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 16 մլրդ 516,7 մլն մանաթ, ծախսերը`17 մլրդ 594,5 մլն մանաթ:

Ադրբեջանի 2017 թ. պետական բյուջեի եկամուտների և ծախսերի միջև առաջացած ճեղքվածքը կազմել է 1 մլրդ 77,8 մլն մանաթ:


© 2009 ARMENPRESS.am