14-ամյա Հայկի որոնողական աշխատանքներում ներգրավվել են նաև փրկարարները

15:47, 12 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «911» ծառայությունում հունիսի 12-ին, ժամը 14:27-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արագած գյուղի մոտակայքում Այնթապ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բնակիչ Հ. Հ.-ի (ծնված՝ 2004 թ.) որոնողական աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

14-ամյա Հայկը տառապում է աուտիզմով:


© 2009 ARMENPRESS.am