Արազ Օզբիլիսը վերադարձել է Թուրքիա  

12:48, 12 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը կրկին փոխել է ակումբը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օզբիլիսը կրկին վերադարձել է թուրքական «Բեշիկթաշ» ակումբ: Թուրքական ակումբը ետ է կանչել հայազգի ֆուտբոլիստին:

Արազ Օզբիլիսն անցած ձմռանը վարձակալության հիմունքներով տեղափոխվել էր մոլդովական «Շերիֆ» ակումբ:

 


© 2009 ARMENPRESS.am