Թրամփի տնտեսական խորհրդականը սրտի նոպա Է ունեցել

12:30, 12 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լոուրենս Քադլոուն հիվանդանոց Է տեղափոխվել սրտի նոպայից հետո: Հունիսի 12-ին Twitter-ում այս մասին գրել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սինգապուրի հյուրանոցում ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ գագաթնաժողովին սպասելիս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Լարի Քադլոուն, որն այդքան ջանասիրությամբ աշխատում Էր առեւտրի եւ տնտեսության հարցերով, հենց նոր սրտի նոպա Է ունեցել: Այժմ նա գտնվում Է Ուոլթեր Ռիդի անվան (Ազգային) ռազմաբժշկական կենտրոնում»,- հայտնել Է Միացյալ Նահանգների ղեկավարը:

Ավելի ուշ Քադլոուի կինը՝ Ջուդիթը, Washington Post թերթին պատմել Է, որ իր ամուսինն իրեն նորմալ Է զգում եւ արդեն ապաքինվում Է: «Նա լավ Է: Այստեղ հիանալի բժիշկներ են»,- նշել Է նա: Նույնը հավաստել Է նաեւ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am