Մերկելը չի բացառել, որ կմեկնի ՌԴ՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը

13:17, 11 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառել Ռուսաստան՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մեկնելու եւ քաղաքական բանակցություններ վարելու հնարավորությունը: Այս մասին նա հայտարարել Է ARD հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կարող Է պատահել: Սկզբունքորեն դա բացառված չԷ»,- ասել Է Մերկելը՝ նշելով, որ նման ուղեւորությունները կարող են օգտակար լինել եւ չեն խախտում իր սկզբունքնեը: Սակայն նա ընդգծել Է, որ պետք Է որոշում կայացնելիս հաշվի առնել այլ պարտավորություններ:

«Ես կարող եմ իմ ուղեւորությունն այնտեղ օգտագործել քաղաքական բանակցությունների համար, ինչպիսիք տեղի ունեցան, օրինակ, Սոչիում»,- նշել Է Մերկելը՝ ընդգծելով, որ «առանց երկխոսության» խնդրի «լուծում չես գտնի»: Ֆուտբոլի մրցաշարը տեղի կունենա հունիսի 14-ից մինչեւ հուլիսի 15-ը ՌԴ-ի 11 քաղաքներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am